Ալեքսանդր Թամանյանի Անվան Ճարտարապետության Ազգային Թանգարան-ինստիտուտ
1990թ-ին Աշոտ Հայկազուն Գրիգորյանի կողմից հիմնադրվել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը։
Թանգարանի դիմաց դրված է ճարտարապետի հայտնի կիսանդրին, որը քանդակել է Արտաշես Հովսեփյանը։
Թանգարանն ուրույն տեղ է գրավում Երևանի մշակութային կյանքում, քանի որ իրականացնում է բազում ցուցահանդեսներ ճարտարապետության, քաղաքաշինության և շինարվեստի թեմաներով։ Թե՛ Հայաստանում ապրող և թե՛ արտերկրում ապրող մեր հայրենակից ճարտարապետները և շինարար-ճարտարագետները մասնակցում են և ներկայացնում են իրենց գործունեության նյութերը։
Գիտա-հետազոտական մշակութային հաստատությունների շարքում Ալեքսանդր Թամանյանի թանգարանը միշտ բարձր է գնահատվում, քանի որ այստեղ զբաղվում են գիտական, հրատարակչական, գիտամեթոդական գործունեությամբ և ոչ միայն։ Կազմակերպվում են ուսումնական ծրագրեր տարբեր տարիքային և հասարակական խմբերի համար։
Թանգարանը ունի կապեր՝ գիտական և ստեղծագործական Հայաստանի և արտերկրի նման մշակութային կետերի հետ, ինչպիսիք են թանգարանները, ուսումնական հիմնարկները, գիտական հիմնարկները։ Թանգարանը մշտապես կապ է պահում անհատ ճարտարապետների հետ և հաճախ նրանց ցուցադրությունները կարելի է դիտել։
Խրախուսվում են անհատական և խմբային ցուցահանդեսները հետևյալ թեմաներով՝ գեղանկարչական, ճարտարապետական, ինչպես նաև գրաֆիկական։ Կազմակերպվում են բազմաբնույթ մրցույթներ և շնորհանդեսներ։ Գիտական կյանքը բաց չթողնելու համար թանգարանում պարբերաբար սեմինարներ և դասախոսություններ են ընթանում։
երեքշաբթի - շաբաթ - 10:30-16:30
կիրակի – 10:30-16:30
Հանգստյան օր – երկուշաբթի
Էքսկուրսիայի համար նախօրոք պայմանավորվել։
Մուտքը անվճար է։